Այսօրվա մեր օրը շատ հագեցած էր ու բազմազան, սակայն ես կցանկանայի ներկակացնել մեր հանդիպումը Վրաստանի ազատ արհմիութենական կազմակերպության նախագահ Մայա Կոբախիձեի հետ։ Մեզ սպասում էին թիվ 37 դպրոցում մեզ արդեն ծանոթ Թամար Բարիսաշվիլին և Էկոտուր 2015-ի մրցանակակիրներ մեր ընկերները։
Մայա Կոբախիձեն ուրախությամբ նշեց, որ պատրատ է սատարել մեզ նման նախաձեռնություններում։ Թամար Բարիսաշվիլին տիար Բլեյանին համաշխարհային մարդ կոչեց, նշեց, որ նրա նման մարդիկ եթե բոլոր երկրներում լինեին, կյանքն ավելի պարզ ու հետաքրքիր կլիներ։ Թիվ 37 դպրոցի տնօրենն ասաց, որ իրենք պատրաստ են միանալ մեր կրթական փոխանակումների ծրագրին, որ իրենց սովորողները նույնպես սիրով իրենց ընտանիքներում կհյուրընկալեն մեզ։ Այս դպրոցը Թբիլիսիի ռուսական դպրոցներից է, և այստեղ նույնպես, ինչպես 98 դպրոցում, շատ հայեր կան և նրանցից շատերը երբեք չեն եղել Հայաստանում։ Իսկ հրաժեշտից առաջ «մաստեր կլաս» Արսենի առաջարկով՝ պատրաստեցինք թան և հյուրասիրեցինք վրաց նոր ընկերներին։ Մայա Կոբախիձեն այնքան այն հավանեց, բաղադրատոմսն էլ հարցրեց: Այսօր էլ այսպես, մեր օրվա մյուս դրվագները կպատմեն ընկերներս։
Subscribe to:
Post Comments (Atom)
0 մեկնաբանություն:
Post a Comment