Saturday, July 4, 2015

Ամենակարևորը Ծղնեթիի ճամբարից

IMG_6010Կրթահամալիրում սովորում եմ արդեն չորս տարի։ Այս ընթացքում միշտ մասնակցել եմ ամենատարբեր ճամփորդությունների և ճամբարների։ Յուրաքանչյուր ճամբար ունեցել է իր նշանակությունը, իր հետքն է թողել ինձ վրա։ Այս տարի երկրորդ անգամն էի Թբիլիսիում։ Երկու անգամներն էլ,իրարից շատ տարբեր էին, բայց նաև նման։ Երկու օր է արդեն, ինչ վերադարձել եմ Ծղնեթիի ճամբարից: Հիմա կփորձեմ ասել այն, ինչ ինձ տվեց այդ ճամբարը: Ես երբեք չէի եղել Ծղնեթիում և առաջինը դա ծանոթություններ այդ գեղեցիկ քաղաքի հետ:

Ծղնեթին փոքր քաղաք է Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա, ծովիIMG_3017մակարդակից ունի 800 մ բարձրություն։ Քաղաքում կարող եք տեսնել նեղ փողոցներ, որոնք իրար են միացնում ցածրահարկ տները։ Ճամփեզրին մեզ ուղեկցում են եղևնիների պուրակները,օդը շատ մաքուր է, քայլելը շատ հաճելի:IMG_3009Երկրորդը՝  նոր ընկերներն են: Ինչպես մեր կրթահամալիրից, այնպես էլ վրացական տարբեր դպրոցներից: Ես ունեմ շատ ընկերներ Վրաստանում և այս անգամ ծանոթացա նոր մարդկանց հետ:IMG_6184 Ու բոլորովին նշանակություն չունի, որ ես վրացերեն չգիտեմ, նրանք էլ հայերեն, ենք իրար հետ շփվում ենք, ուրախանում։ Ճամբարային կարևոր ձեռքբորում եմ համարում պատասխանատվության զգացումի բարձրացումը։ Մենք ներկայացնում էինք երկիր, Կրթահամալիր, դա մեծ պատասխանատվություն է, խմբում մեծամասամբ տղաներ էինք և պարտասխանատու էինք մեր փոքրիկ աղջիկների համար, ինչու չէ նաև մեր արածների համար։ Խոհանոցում մենք էինք պատրաստում, լվանում, ինչպես մեր Գևորգն էր շարունակ կրկնում,«Ամենալավ խոհարարները տղամարդիկ են»։IMG_2993
Համոզված եմ,որ ճամբարային այս օրերը դեռ շատ երկար եմ հիշելու, պատմելու։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որ այս հնարավորույունը մեզ ընձեռվեց։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք հյուրընկալելու վրաց ընկերներիս Հայաստանում։

0 մեկնաբանություն:

Post a Comment