Saturday, July 4, 2015

Թբիլիսյան առօրյան

11541241_704953476277253_147909106_n
Ճամբարային օրերը Ծղնեթիում գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Այսօր առավոտվանից շատ հագեցած ու հետաքրքիր օր ենք ունեցել։ Առավոտյան մեզ միացան Թբիլիսիի 24 դպրոցի սովորողները, միասին շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք՝ Գևորգը սաքսոֆոն նվագեց, միասին քննարկեցինք Էկոտուր 2016-ի նախագծերը, նրանք առաջարկներ արեցին, որոնք կներկայացնի Սարգիսը։
Օրը շարունակեցինք կամավորական աշխատանքներով՝ միացանք քաղաքապետարանի աշխատակիցներին և շարունակեցինք սողանքի հետևանքով փակված փողոցի մաքրման աշխատանքները։ Այսօրվա ճամբարային ամենաուրախ, ամենահավես պահը Թբիլիսյան ծով այցելությունն էր։ Էլ ինչ ամառային ճամբար առանց լող, էլ ինչ էկո ճամբար առանց տարածքի մոնիթորինգի։ Փորձեմ գնահատել ծովափնյա հատվածի էկոլոգիական վիճակը։ Տարածքը խնամված չէր, ջուրը աղտոտված էր շշերով։ Սակայն դա չխանգարեց մեզ լավ ժամանակ անցկացնել։ Լողացինք, նավ նստեցինք։ Մի խոսքով, ամառային ճամբարն՝ իր բոլոր բաղադրիչներով։
1476821_704793179626616_1746741090_n 11129790_704793279626606_1596634269_n 11638083_704793362959931_657252089_n 11647148_704793306293270_1352415497_n 11655311_704793339626600_1439196383_n 11657505_704793196293281_230717402_n
11168998_704953786277222_915319266_n 11349941_704953792943888_1759178915_n 11420032_704953729610561_1404904962_n 11637971_704953406277260_172887380_n
11652265_704953589610575_135001803_n 11212435_704953756277225_158602010_n
11647359_704793422959925_732151064_n 11657480_704793482959919_1624076_n

0 մեկնաբանություն:

Post a Comment