Saturday, July 4, 2015

Տուրիզմը Թբիլիսիում

11536988_707146222724645_880285167_n
Տուրիզմը հանդիսանում է երկրի բարեկեցությունը բարձրացնող կարևոր գործոն: Այն կարելի է դիտարկել որպես համակարգ, որը առաջարկում է բոլոր հնարավորությունները ծանոթանալու համար տվյալ երկրի բնակչությանը, պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին:

Վերջերս եղա Թբիլիսիում, այս քաղաքում ես շատ եմ եղել, սակայն ամեն գնալուց ես բացահայտում եմ Թբիլիսին նորովի: Վերջին մեկ տարին ես շատ հետաքրքրված եմ տուրիզմով և ցանկացած երկիր գնալիս՝ այն ուսումնասիրում եմ մարքեթինգի տեսակետից: Դա էր պատճառը,որ ես սկսեցի ուսումնասիրել Վրաստանը տնտեսական և տուրիստական տեսակետից:Տուրիզմը Թբիլիսում գնահատելու և լիարժեք պատկերացում կազմելու համար, ես ուսումնասիրեցի մի քանի կայքերի տվյալներ և ահա պատկերը. ըստ տվյալների՝ Վրաստան այցելած արտասահմանցի քաղաքացիների գրեթե 2 մլն-ը եղել են զբոսաշրջիկներ, ովքեր անցկացրել են Վրաստանում 24 և ավելի ժամ, մոտ 1.2 մլն-ը՝ մարդիկ, ովքեր եղել են երկրում տարանցիկ ճանապարհով, մյուսները՝ մարդիկ, որոնք կատարել են գործնական, ուսումնական և այլ ուղևորություններ։
11666961_707146199391314_1854873909_nԵվ այսպես, ովքեր են Վրաստանի հյուրերը և ինչն է նրանց գրավում։
Գլխավոր հյուրերը հարևաններն են։ Առավել ակտիվ Վրաստան են այցելել հարևան երկրների քաղաքացիները՝ Թուրքիա (գրեթե 1.6 մլն մարդ), Հայաստան (1.3 մլն մարդ), Ադրբեջան (1.1 մլն մարդ)։ Չորրորդ տեղում է Ռուսաստանը (765.500 մարդ, դա 49%-ով ավելին է 2014-ից)։ 206.999 հյուր ժամանել է ԵՄ-ի երկրներից։ Այստեղ առաջատար են լեհերը, նրանք 80%-ով ավելին են եղել, քան 2014-ին։
Ընդհանուր աճին նպաստում է Թբիլիսիի լիբերալ վիզային քաղաքականությունը, մասնավորապես՝ առանց վիզայի ռեժիմը 118 երկրների քաղաքացիների համար։ Փորձագետները նշում են նաև, որ վրացական հանգստավայրերում հանգստանալ ցանկացողների թվում շատ են Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հարավի բնակիչները։
Քայլելով Թբիլիսիում ես հասկանում եմ զբոսաշրջիկներին: Նրանց հետաքրքրում է հնի ու նոր այդ հետաքրքիր համադրությունը, խոհանոցը:Այցելուները հիմնականում նախընտրում են Հին Թբիլիսին, Մետեխի, Սամեբա եկեղեցիներն ու Նարիկղալա բարձունքը: Քայլում ես Քուռ գետի ափով, որը իր ազդեցությունն է ունենում քեզ վրա: Կամ հետաքրքիր քաղաք Մցխեթան:
Այս երկրում տուրիզմի վարչությունն ամեն բան անում է, երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար:
Չեմ կարող ասել,որ ես՝ որպես զբոսաշրջիկ, հիացած եմ քաղաքով, Երևանաս ավելի լավն է, բայց չեմ էլ կարող չասել, որ քաղաքն իսկապես հետաքրքիր է այցելուներին, ունի կոլորիտ, որը և գրավում է:
11653434_707146209391313_1318498763_n11124388_707146226057978_399964203_n

0 մեկնաբանություն:

Post a Comment