Friday, July 24, 2015

Դեպի Զիկատար

Ահա եկավ ամենասպասված օրը։ Հուլիսի 15-ի վաղ առավոտյան ճանապարհվեցինք դեպի Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մոտակայքում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնը, որտեղ ուղիղ վեց օր պետք է հանգստանանք միջազգային ճամբարում։ Քանի որ երկու անգամ եղել եմ Երևանում, ճանապարհը հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք Սելիմի ճանապարհով գալ, որպեսզի ժամանակ շահենք։ Այդ պատճառով Սևան հասնելուց մտանք Սևանի թերակղզին, բարձրացանք Սևանա վանքը, աղոթք հղեցինք առ Աստված... Չքնաղ էր կապուտաչյա Սևանը։ Ջուրը սառն էր, եղանակը՝ հով։
Որոշեցինք լողանալու փոխարեն նավ նստել։ Ամեն ինչ պլանավորված էր կարծես Աստծո կողմից։ Նավարկության այդ քսան րոպեների ընթացքում ո՞վ գիտե,ինչպիսի՜ զգացողություն ունեցանք։Ամեն ինչ հրաշալի էր։ Ճամբարում շատ եմ եղել, սակայն սա ուրիշ է...
Ստեփանակերտ, Պետրոսյան Դավիթ

0 մեկնաբանություն:

Post a Comment