Friday, July 24, 2015

Իմ առաջին օրը միջազգային ճամբարում

Ես Մարիան եմ Նազլուխանյան։ Հիմա ընկերներիս հետ գտնվում եմ «Զիկատար» բնապահպանության կենտրոնում։ Առաջին օրը ծանոթացանք ճամբարի մասնակից մյուս խմբերի հետ, ովքեր եկել էին Թբիլիսիի տարբեր դպրոցներից , Հրազդանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ։ Նախաճաշեցինք, ճաշեցինք, ընթրիքից հետո ընկեր Մարթան ինտելեկտուալ խաղ կազմակերպեց, Արցախի թիմը առաջին տեղը գրավեց, որի համար շատ ուրախացանք։
Իսկ առավոտյան գնացինք արշավի, քայլեցինք անտառով, տիկին Ամալյա Համբարձումյանը սեմինար-պարապմունք անցկացրեց, հակիրճ բացատրություն տվեց անտառի, նրա խնամքի և պահպանման մասին, և ստուգեց մեր գիտելիքները։ Հուսով եմ, որ հաճելի օրեր կանցկացնենք սեբաստացիների, վրացիների և հրազդանցիների հետ։ Սա դեռ սկիզբն է...
Ստեփանակերտ Մարիա Նազլուխանյան

0 մեկնաբանություն:

Post a Comment