Friday, July 24, 2015

Հանդիպում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ

Հանրակրթական էկոտուր բնապահպանական ստուգատեսի մրցանակակիրների միջազգային ճամբարն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նաև «Զիկատար» բնապահպանական կենտրոնում` ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը աջակցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող էկոկրթական նախագծերին, Հանրակրթական էկոտուր միջազգային ստուգատեսին, որի վկայությունն է համատեղ աշխատանքը, Էկոճամբար 2014-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի այցը, Էկոճամբար 2015-ին փոխնախարար Էկոճամբար 2015-ին փոխնախարար Խաչիկ Հակոբյանի այց-ուսումնական պարապմունքը:
Հանրակրթական էկտուրի մրցանակակիրների ճամբարի նախավերջին օրը «Զիկատար» բնապահպանական կենտրոնում էր ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: 
Երեկոյան փոքրիկ հանդիպում-զրույց-համերգ ունեցանք խարույկի շուրջ, իսկ առավոտյան` մեկնումից առաջ, փոխնախարարն անցկացրեց տեղեկատվական ուսումնական պարապմունք ճամբարականների հետ, ապա մասնակիցները խոսեցին տպավորություններից, առաջարկներ արեցին:
Խաչիկ Հակոբյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ կարևորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դերը էկոկրթական կամուրջների ստեղծման և ամրապնդման գործում: Նա ասաց, որ Էկոտուրի հնգամյա գործունեությունը խոսում է լրջության և հետևողականության մասին, որ նման ճամբարների ժամանակ սովորողները ձեռք են բերում ոչ միայն գործնական բնապահպանական գիտելիքներ, այլ նաև միջմշակութային կապ է ստեղծվում, որը շատ կարևոր է մեր օրերում:
Փոխնախարարին և «Զիկատար» բնապահպանական կենտրոնի տնօրեն Հայկ Ղուլիջանյանին ներկայացրեցինք առաջարկների փաթեթ.
1. Կողբ գետի հունում ստեղծել մի փոքր ջրամբար (գյոլ), որտեղ ամռանը կարելի է լողալ.
2. նորոգել տարածքի լողավազանը, հետևել խնամքին. լողավազանի առկայությունը կգրավի միջազգային կազմակերպություններին և անհատներին, տարբեր միջոցառումներ և սեմինարներ կազմակերպելու ժամանակ.
3. Տարածքում զարգացնել ձիասպորտը, հեծանվասպորտը։
Առաջարկներն ընդունվեցին և՛ Խաչիկ Հակոբյանի, և՛ Հայկ Ղուլիջանյանի կողմից: Իսկ մենք էլ մեր կողմից հավելեցինք, որ զուտ առաջարկներ չենք անում, այլ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ, աջակցել և «Զիկատար» բնապահպանական կենտրոնը դարձնել տարածաշրջանային նշանակության լավագույն կենտրոններից մեկը, քանի որ այստեղ առկա են Էկոտուրիզմի զարգացման բոլոր նախադրյալները` անտառներ, մաքուր օդ, հանքային աղբյուր…
Հանդիպումը ՀՀ բնապահպանության փոխնախարարի հետ հետաքրքիր էր, պարզ, բովանդակային: 
Հուսով ենք, որ առաջիկայում համատեղ աշխատանքի շնորհիվ Էկոճամբարի բովանդակության մեջ թարմություն կմտնի:
Հ.Գ. Եվս մեկ անգամ շնորհակալությություն ՀՀ բնապահպանության նախարարությանը այդ հրաշք ուսումնական կենտրոնը տրամադրելու համար:

0 մեկնաբանություն:

Post a Comment