Thursday, July 30, 2015
Friday, July 24, 2015
Հանդիպում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ
Հանրակրթական էկոտուր բնապահպանական ստուգատեսի մրցանակակիրների միջազգային ճամբարն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նաև «Զիկատար» բնապահպանական կենտրոնում` ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը աջակցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող էկոկրթական նախագծերին, Հանրակրթական էկոտուր միջազգային ստուգատեսին, որի վկայությունն է համատեղ աշխատանքը, Էկոճամբար 2014-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի այցը, Էկոճամբար 2015-ին փոխնախարար Էկոճամբար 2015-ին փոխնախարար Խաչիկ Հակոբյանի այց-ուսումնական պարապմունքը:
Դեպի Զիկատար
Ահա եկավ ամենասպասված օրը։ Հուլիսի 15-ի վաղ առավոտյան ճանապարհվեցինք դեպի Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մոտակայքում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնը, որտեղ ուղիղ վեց օր պետք է հանգստանանք միջազգային ճամբարում։ Քանի որ երկու անգամ եղել եմ Երևանում, ճանապարհը հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք Սելիմի ճանապարհով գալ, որպեսզի ժամանակ շահենք։ Այդ պատճառով Սևան հասնելուց մտանք Սևանի թերակղզին, բարձրացանք Սևանա վանքը, աղոթք հղեցինք առ Աստված... Չքնաղ էր կապուտաչյա Սևանը։ Ջուրը սառն էր, եղանակը՝ հով։
Իմ առաջին օրը միջազգային ճամբարում
Ես Մարիան եմ Նազլուխանյան։ Հիմա ընկերներիս հետ գտնվում եմ «Զիկատար» բնապահպանության կենտրոնում։ Առաջին օրը ծանոթացանք ճամբարի մասնակից մյուս խմբերի հետ, ովքեր եկել էին Թբիլիսիի տարբեր դպրոցներից , Հրազդանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ։ Նախաճաշեցինք, ճաշեցինք, ընթրիքից հետո ընկեր Մարթան ինտելեկտուալ խաղ կազմակերպեց, Արցախի թիմը առաջին տեղը գրավեց, որի համար շատ ուրախացանք։
Friday, July 10, 2015
Thursday, July 9, 2015
Saturday, July 4, 2015
Ամենակարևորը Ծղնեթիի ճամբարից
Կրթահամալիրում սովորում եմ արդեն չորս տարի։ Այս ընթացքում միշտ մասնակցել եմ ամենատարբեր ճամփորդությունների և ճամբարների։ Յուրաքանչյուր ճամբար ունեցել է իր նշանակությունը, իր հետքն է թողել ինձ վրա։ Այս տարի երկրորդ անգամն էի Թբիլիսիում։ Երկու անգամներն էլ,իրարից շատ տարբեր էին, բայց նաև նման։ Երկու օր է արդեն, ինչ վերադարձել եմ Ծղնեթիի ճամբարից: Հիմա կփորձեմ ասել այն, ինչ ինձ տվեց այդ ճամբարը: Ես երբեք չէի եղել Ծղնեթիում և առաջինը դա ծանոթություններ այդ գեղեցիկ քաղաքի հետ:
Թարմ նորություններ Թբիլիսիի աղետից
Թբիլիսյան առօրյան
Ճամբարային օրերը Ծղնեթիում գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Այսօր առավոտվանից շատ հագեցած ու հետաքրքիր օր ենք ունեցել։ Առավոտյան մեզ միացան Թբիլիսիի 24 դպրոցի սովորողները, միասին շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք՝ Գևորգը սաքսոֆոն նվագեց, միասին քննարկեցինք Էկոտուր 2016-ի նախագծերը, նրանք առաջարկներ արեցին, որոնք կներկայացնի Սարգիսը։
Subscribe to:
Posts (Atom)