Բարև’ Երևան, բարև’ սեբաստացիներ և մեր անհանգիստ ծնողներ։ Արդեն Ծղնեթիում ենք։
Ընդամենը մի քանի ամիս առաջ էի Թբիլիսիում և շատ տպավորված էի։ Այս անգամ մի քիչ վախ կար մեջս, չգիտեի ինչպիսին կտեսնեմ Թբիլիսին՝ հաշվի առնելով համացանցում տարածված նկարներն ու տեսանյութերը թբիլիսյան աղետից։
Բայց հիմա ավելի տպավորված եմ՝ ամեն ինչ խաղաղ է, չկան փողոցում զբոսնող կենդանիներ, խուճապահար վազող մարդիկ։ Քաղաքը վերակենդանացել է։
Բայց հիմա ավելի տպավորված եմ՝ ամեն ինչ խաղաղ է, չկան փողոցում զբոսնող կենդանիներ, խուճապահար վազող մարդիկ։ Քաղաքը վերակենդանացել է։
Այժմ պատմեմ մեզանից։ Հարմար տեղավորվել ենք Ծղնեթիի հյուրատանը։ Ինքներս ենք պատրաստում մեր սնունդը։ Այսօրվա հերթապահներն էին Գևորգը, Միքայելը և ես։ Այնքան համեղ էինք պատրաստել, որ բոլորը հիացած էին։ Այժմ վայելում ենք Ծղնեթիի երեկոն։ Շուրջը խաղաղ է, օդը մաքուր, ողջ տարածքում եղևնիներ են, իսկ հեռվում երևում են Թբիլիսիի լույսերը։
Առայժմ այսքանը: Սպասեք մեր հաջորդ թողարկումներին:
0 մեկնաբանություն:
Post a Comment