Friday, July 24, 2015

Հանդիպում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ

Հանրակրթական էկոտուր բնապահպանական ստուգատեսի մրցանակակիրների միջազգային ճամբարն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նաև «Զիկատար» բնապահպանական կենտրոնում` ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը աջակցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող էկոկրթական նախագծերին, Հանրակրթական էկոտուր միջազգային ստուգատեսին, որի վկայությունն է համատեղ աշխատանքը, Էկոճամբար 2014-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի այցը, Էկոճամբար 2015-ին փոխնախարար Էկոճամբար 2015-ին փոխնախարար Խաչիկ Հակոբյանի այց-ուսումնական պարապմունքը:

Զիկատար լեռնագագաթը նվաճված է

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: 
Զիկատարի լեռնագագաթը Հայաստանի գագաթներից միակն է, որը մինչև գագաթ սաղարթախիթ անտառ է։ Այն գտնվում է 1665մ բարձրության վրա։ Խումբը անտառային արահետով ու կիրճերով դեպի վեր քայլեց շուրջ 3 կմ։ Գագաթը նվաճված է։

Դեպի Զիկատար

Ահա եկավ ամենասպասված օրը։ Հուլիսի 15-ի վաղ առավոտյան ճանապարհվեցինք դեպի Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մոտակայքում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնը, որտեղ ուղիղ վեց օր պետք է հանգստանանք միջազգային ճամբարում։ Քանի որ երկու անգամ եղել եմ Երևանում, ճանապարհը հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք Սելիմի ճանապարհով գալ, որպեսզի ժամանակ շահենք։ Այդ պատճառով Սևան հասնելուց մտանք Սևանի թերակղզին, բարձրացանք Սևանա վանքը, աղոթք հղեցինք առ Աստված... Չքնաղ էր կապուտաչյա Սևանը։ Ջուրը սառն էր, եղանակը՝ հով։

Իմ առաջին օրը միջազգային ճամբարում

Ես Մարիան եմ Նազլուխանյան։ Հիմա ընկերներիս հետ գտնվում եմ «Զիկատար» բնապահպանության կենտրոնում։ Առաջին օրը ծանոթացանք ճամբարի մասնակից մյուս խմբերի հետ, ովքեր եկել էին Թբիլիսիի տարբեր դպրոցներից , Հրազդանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ։ Նախաճաշեցինք, ճաշեցինք, ընթրիքից հետո ընկեր Մարթան ինտելեկտուալ խաղ կազմակերպեց, Արցախի թիմը առաջին տեղը գրավեց, որի համար շատ ուրախացանք։

Friday, July 10, 2015

Ուսումնական պարապմունք Զիկատարում

Հուլիսի 15,18
Պաշտոն և կազմակերպություն
·         «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ
 «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի ղեկավար  Ամալյա Համբորձումյան
    Թեմաներ
       Գործնական պարապմունք 1.   «Ճանաչենք և   սիրենք անտառը»
           Գործնական պարապմունք 2.   «Ռեսուրսներ և օգտագործում»