Sunday, June 21, 2015

Մենք արդեն Ծղնեթիում ենք

Բարև’ Երևան, բարև’ սեբաստացիներ և մեր անհանգիստ ծնողներ։ Արդեն Ծղնեթիում ենք։
Ընդամենը մի քանի ամիս առաջ էի Թբիլիսիում և շատ տպավորված էի։ Այս անգամ մի քիչ վախ կար մեջս, չգիտեի ինչպիսին կտեսնեմ Թբիլիսին՝ հաշվի առնելով համացանցում տարածված նկարներն ու տեսանյութերը թբիլիսյան աղետից։
Բայց հիմա ավելի տպավորված եմ՝ ամեն ինչ խաղաղ է, չկան փողոցում զբոսնող կենդանիներ, խուճապահար վազող մարդիկ։ Քաղաքը վերակենդանացել է։
Այժմ պատմեմ մեզանից։ Հարմար տեղավորվել ենք Ծղնեթիի հյուրատանը։ Ինքներս ենք պատրաստում մեր սնունդը։ Այսօրվա հերթապահներն էին Գևորգը, Միքայելը և ես։ Այնքան համեղ էինք պատրաստել, որ բոլորը հիացած էին։ Այժմ վայելում ենք Ծղնեթիի երեկոն։ Շուրջը խաղաղ է, օդը մաքուր, ողջ տարածքում եղևնիներ են, իսկ հեռվում երևում են Թբիլիսիի լույսերը։
Առայժմ այսքանը: Սպասեք մեր հաջորդ թողարկումներին:
10477704_839904176079019_371913932_n 11350229_839903019412468_1225368038_n 11637868_839904692745634_440433249_n 11638114_839904246079012_738013958_n 11647374_839902639412506_1602236189_n 11650710_839904332745670_156311051_n 11650757_839902866079150_198286602_n 11651076_839904192745684_160009353_n 11655304_839902942745809_823430629_n11350064_839912766078160_1219702138_n

0 մեկնաբանություն:

Post a Comment