Ճամբարային օրերը Ծղնեթիում գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Այսօր առավոտվանից շատ հագեցած ու հետաքրքիր օր ենք ունեցել։ Առավոտյան մեզ միացան Թբիլիսիի 24 դպրոցի սովորողները, միասին շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք՝ Գևորգը սաքսոֆոն նվագեց, միասին քննարկեցինք Էկոտուր 2016-ի նախագծերը, նրանք առաջարկներ արեցին, որոնք կներկայացնի Սարգիսը։
Օրը շարունակեցինք կամավորական աշխատանքներով՝ միացանք քաղաքապետարանի աշխատակիցներին և շարունակեցինք սողանքի հետևանքով փակված փողոցի մաքրման աշխատանքները։ Այսօրվա ճամբարային ամենաուրախ, ամենահավես պահը Թբիլիսյան ծով այցելությունն էր։ Էլ ինչ ամառային ճամբար առանց լող, էլ ինչ էկո ճամբար առանց տարածքի մոնիթորինգի։ Փորձեմ գնահատել ծովափնյա հատվածի էկոլոգիական վիճակը։ Տարածքը խնամված չէր, ջուրը աղտոտված էր շշերով։ Սակայն դա չխանգարեց մեզ լավ ժամանակ անցկացնել։ Լողացինք, նավ նստեցինք։ Մի խոսքով, ամառային ճամբարն՝ իր բոլոր բաղադրիչներով։
Subscribe to:
Post Comments (Atom)
0 մեկնաբանություն:
Post a Comment