Friday, July 24, 2015

Հանդիպում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ

Հանրակրթական էկոտուր բնապահպանական ստուգատեսի մրցանակակիրների միջազգային ճամբարն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նաև «Զիկատար» բնապահպանական կենտրոնում` ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը աջակցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող էկոկրթական նախագծերին, Հանրակրթական էկոտուր միջազգային ստուգատեսին, որի վկայությունն է համատեղ աշխատանքը, Էկոճամբար 2014-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի այցը, Էկոճամբար 2015-ին փոխնախարար Էկոճամբար 2015-ին փոխնախարար Խաչիկ Հակոբյանի այց-ուսումնական պարապմունքը:

Զիկատար լեռնագագաթը նվաճված է

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: 
Զիկատարի լեռնագագաթը Հայաստանի գագաթներից միակն է, որը մինչև գագաթ սաղարթախիթ անտառ է։ Այն գտնվում է 1665մ բարձրության վրա։ Խումբը անտառային արահետով ու կիրճերով դեպի վեր քայլեց շուրջ 3 կմ։ Գագաթը նվաճված է։

Դեպի Զիկատար

Ահա եկավ ամենասպասված օրը։ Հուլիսի 15-ի վաղ առավոտյան ճանապարհվեցինք դեպի Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մոտակայքում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնը, որտեղ ուղիղ վեց օր պետք է հանգստանանք միջազգային ճամբարում։ Քանի որ երկու անգամ եղել եմ Երևանում, ճանապարհը հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք Սելիմի ճանապարհով գալ, որպեսզի ժամանակ շահենք։ Այդ պատճառով Սևան հասնելուց մտանք Սևանի թերակղզին, բարձրացանք Սևանա վանքը, աղոթք հղեցինք առ Աստված... Չքնաղ էր կապուտաչյա Սևանը։ Ջուրը սառն էր, եղանակը՝ հով։

Իմ առաջին օրը միջազգային ճամբարում

Ես Մարիան եմ Նազլուխանյան։ Հիմա ընկերներիս հետ գտնվում եմ «Զիկատար» բնապահպանության կենտրոնում։ Առաջին օրը ծանոթացանք ճամբարի մասնակից մյուս խմբերի հետ, ովքեր եկել էին Թբիլիսիի տարբեր դպրոցներից , Հրազդանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ։ Նախաճաշեցինք, ճաշեցինք, ընթրիքից հետո ընկեր Մարթան ինտելեկտուալ խաղ կազմակերպեց, Արցախի թիմը առաջին տեղը գրավեց, որի համար շատ ուրախացանք։

Friday, July 10, 2015

Ուսումնական պարապմունք Զիկատարում

Հուլիսի 15,18
Պաշտոն և կազմակերպություն
·         «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ
 «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի ղեկավար  Ամալյա Համբորձումյան
    Թեմաներ
       Գործնական պարապմունք 1.   «Ճանաչենք և   սիրենք անտառը»
           Գործնական պարապմունք 2.   «Ռեսուրսներ և օգտագործում»

Thursday, July 9, 2015

Ուսումնական պարապմունք Զիկատարում




Հուլիսի 16,17

Պաշտոն և կազմակերպություն.
Բնապահպանական կրթության և երիտասարդության ծրագրերի կոորդինատոր  Մարինե Ասատրյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն

Saturday, July 4, 2015

Տուրիզմը Թբիլիսիում

11536988_707146222724645_880285167_n
Տուրիզմը հանդիսանում է երկրի բարեկեցությունը բարձրացնող կարևոր գործոն: Այն կարելի է դիտարկել որպես համակարգ, որը առաջարկում է բոլոր հնարավորությունները ծանոթանալու համար տվյալ երկրի բնակչությանը, պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին:

Ամենակարևորը Ծղնեթիի ճամբարից

IMG_6010Կրթահամալիրում սովորում եմ արդեն չորս տարի։ Այս ընթացքում միշտ մասնակցել եմ ամենատարբեր ճամփորդությունների և ճամբարների։ Յուրաքանչյուր ճամբար ունեցել է իր նշանակությունը, իր հետքն է թողել ինձ վրա։ Այս տարի երկրորդ անգամն էի Թբիլիսիում։ Երկու անգամներն էլ,իրարից շատ տարբեր էին, բայց նաև նման։ Երկու օր է արդեն, ինչ վերադարձել եմ Ծղնեթիի ճամբարից: Հիմա կփորձեմ ասել այն, ինչ ինձ տվեց այդ ճամբարը: Ես երբեք չէի եղել Ծղնեթիում և առաջինը դա ծանոթություններ այդ գեղեցիկ քաղաքի հետ:

Իմ ձեռքբերումները ճամբարից. վրաց ընկերներ, հայ ընկերներ, ինքնուրույնություն

image
Այս ուսումնական տարին ինձ համար հագեցած էր վրացական հանդիպումներով և ծանոթություններով: 
Ամեն ինչ սկսվեց, երբ հունվար ամսին Բ-4 Դպրոց-պարտեզում հանդիպեցինք Վիկտորյա Բալավաձեի և իր ամուսնու հետ Երևան եկած սովորողներին: Սկսեցինք ընկերություն անել, գրել, շփվել սոցիալական կայքերում:

Թարմ նորություններ Թբիլիսիի աղետից

11651225_705577486214852_1863697879_n
11652257_705577452881522_552717531_nԱյսօր պարզ դարձավ, որ գտնվել են կորած առյուծն ու գծավոր շնագայլը: Ցավոք այս կենդանիները նույնպես սատկած էին։ Այս պահին դեռ չեն գտնվել երկու ընձառյուծները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը, ում հետ զրուցեցինք առավոտյան, նաև ասաց, որ վտանգն արդեն անցել է և որ այն կենդանիները, որոնք դեռ չեն գտնվել, ամենայն հավանականությամբ, նույնպես սատկած են։ Ըստ իրենց տեղեկացման, այսօր-վաղը սպասվում է անձրև, սակայն իրենց բոլոր աշխատակիցները զգոն են, պատրաստ, քանի որ չի բացառվում, որ նման աղետը կարող է նորից կրկնվել:

Թբիլիսյան առօրյան

11541241_704953476277253_147909106_n
Ճամբարային օրերը Ծղնեթիում գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Այսօր առավոտվանից շատ հագեցած ու հետաքրքիր օր ենք ունեցել։ Առավոտյան մեզ միացան Թբիլիսիի 24 դպրոցի սովորողները, միասին շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք՝ Գևորգը սաքսոֆոն նվագեց, միասին քննարկեցինք Էկոտուր 2016-ի նախագծերը, նրանք առաջարկներ արեցին, որոնք կներկայացնի Սարգիսը։

Հանդիպում Թբիլիսիի թիվ 37 դպրոցում

11650818_704792929626641_1536254356_n
Այսօրվա մեր օրը շատ հագեցած էր ու բազմազան, սակայն ես կցանկանայի ներկակացնել մեր հանդիպումը Վրաստանի ազատ արհմիութենական կազմակերպության նախագահ Մայա Կոբախիձեի հետ։ Մեզ սպասում էին թիվ 37 դպրոցում մեզ արդեն ծանոթ Թամար Բարիսաշվիլին և Էկոտուր 2015-ի մրցանակակիրներ մեր ընկերները։

Sunday, June 21, 2015

Մենք արդեն Ծղնեթիում ենք

Բարև’ Երևան, բարև’ սեբաստացիներ և մեր անհանգիստ ծնողներ։ Արդեն Ծղնեթիում ենք։
Ընդամենը մի քանի ամիս առաջ էի Թբիլիսիում և շատ տպավորված էի։ Այս անգամ մի քիչ վախ կար մեջս, չգիտեի ինչպիսին կտեսնեմ Թբիլիսին՝ հաշվի առնելով համացանցում տարածված նկարներն ու տեսանյութերը թբիլիսյան աղետից։

Saturday, May 30, 2015

Ամառային ճամբար Սև ծովի ափին՝Շեքվեթելի

English
Русский




Ճամբարի կազմակերպման վայրը ՝ Վրաստան ,Սև ծովի ափին ։

Ժամկետները — Հունիսի 15-օգոստոսի 15

Ճամբարը միաժամանակ կարող է ընդունել 40 մասնակցի ՝ սովորող ,ծնող և ուսուցիչ ։

Նպատակը — Ուսումնահետազոտական , առողջարանային ճամբարի իրականացում , սովորողների , ուսուցիչների ամառայի հանգստի կազմակերպում , « Իմացումի հրճվանք»ծրագրի ներկայացում , ուսումնական նյութերի ստեղծում։

Friday, May 29, 2015

Ճամբար Արցախում

English
Русский

Հնգօրյա ուսումնահայրենագիտական ճամբար Արցախ աշխարհում

Երթուղին

 Մեկնում.Երևան-Վարդենիս-Քարվաճառ- Դադիվանք- Ստեփանակերտ
 Վերադարձ. Ստեփանակերտ -Քաշաթաղ-Գորիս -Երևան 
Ճամբարի ընթացքը.

Thursday, May 28, 2015

Ճամբարների ժամանակացույց

English
Русский




Վրաստան՝ Ծղնեթի
6 օր
Հունիս
Արցախ
5 օր
Հունիս
Զիկատար
6 օր
Հուլիս
Ծաղկունք
10 օր
Հուլիս-օգոստոս

Լավագույն ամառը

English
Русский




Ամառային արձակուրդների համար լավագույն առաջարկը` «Ամառային արտագնա ճամբարներ 2015»:    Ուսումնական հանգիստ, էկոկրթական փոխանակումներ, նոր ընկերներ, սպորտ, պար,լող, արշավներ և այս ամենը ամառային ճամբարների շրջանակներում:                                                                                                                        

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է ամառային ճամբարներ բոլոր տարիքի սովորողների համար:

Շտապե՛ք մասնակցել


Ձեռք բերեք ճամբարի ուղեգիրը մինչև հունիսի 15-ը:

Ամառային ճամբար Սևանա լճի ափին.Ծաղկունք

English
Русский




Գեղարքունիկ-Ծաղկունք
Տասնօրյա ամառային ճամբար

Երթուղին
Մեկնում.Երևան-Սևան-Ծաղկունք
Վերադարձ. Ծաղկունք- Սևան- Երևան
Նպատակը
·         Ուսումնահայրենագիտական ամառ
Նախապատրաստական աշխատանքներ
·         ճանապարհային քարտեզի ստեղծում
·         ճամբարի ներկայացում մեդիայում
·         ճամբարի ուսումնական և ժամանացային ծրագրերի ստեղծում
·         գործընկերների ներգրավում

Հանրակրթական Էկոտուրի մրցանակակիրների ճամբար

English
Русский
Վրաստան - Ծղնեթի
Հանրակրթական էկոտուրի մրցանակակիրների ճամբար
Հունիսի 20-26
Երթուղին
Մեկնում. Երևան-Գյումրի-Աշոցք (Արփի լճի ջրամբար)-Բավրա-Ախլցխա-Թբիլիսի-Ծղնեթի
Վերադարձ. Ծղնեթի- Թբիլիսի-Սադախլու-Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան

Ամառային արտագնա ճամբարներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն առաջարկում է ամառային արտագնա ճամբարների հետևյալ ուղղությունները.
Վրաստան - Ծղնեթի
Տավուշ - Զիկատար
Գեղարքունիք-Ծաղկունք
Արցախ