Saturday, July 4, 2015

Իմ ձեռքբերումները ճամբարից. վրաց ընկերներ, հայ ընկերներ, ինքնուրույնություն

image
Այս ուսումնական տարին ինձ համար հագեցած էր վրացական հանդիպումներով և ծանոթություններով: 
Ամեն ինչ սկսվեց, երբ հունվար ամսին Բ-4 Դպրոց-պարտեզում հանդիպեցինք Վիկտորյա Բալավաձեի և իր ամուսնու հետ Երևան եկած սովորողներին: Սկսեցինք ընկերություն անել, գրել, շփվել սոցիալական կայքերում:
Այնուհետև, ևս մեկ վրացական խումբ այցելեց կրթահամալիր և մենք նրանց հետ շրջեցինք Երևանով, եղանք տարբեր վայրերում: Մարտ ամսին մեր կրթահամալրի մի խումբ սովորողներով եղանք Թբիլիսիում, ծանոթացանք թիվ 98 դպրոցի սովորողների հետ: Ապրում էինք իրենց տներում, լինում իրենց դասերին, մասնակցում տարբեր միջոցառումների: Ապրիլ ամսին էլ իրենք պատասխան այցով եղան մեզ մոտ՝ անմոռանալի օրեր անցկացրեցինք միասին: Եվ, ահա, որպես այս հայ-վրացական ընկերության խորագրով անցկացրած ուսումնական տարվա ավարտ կամ նոր սկիզբ, էկոտուրի մրցանակակիրներով եղանք Ծղնեթիում: Այս ճամփորդությունը ինձ համար շատ հիշարժան է ոչ միայն Վրաստանում անցկարցրած հետարքիր օրերով, երբ մենք այցելում էինք տարբեր վայրեր, լողում էինք, զբոսնում էինք և հանդիպում մեր վրաց գործընկերների հետ, այլ նաև սա շատ ինքնուրույն և անկախ ճամփորդություն էր: Անկախ, քանի որ այն ամբողջովին հիմնված էր ինքնասպասարկման վրա՝ ինքնուրույն կազմած ծրագիր, ինքնուրույն կայացրած որոշումներ և անգամ ինքնուրույն պատրաստած սնունդ: Մենք մեզ ավելի մեծ և վստահ էինք զգում՝ քանի որ մեզ էլ էին վստահում: Վստահության զգացումը մեզ և՛ ոգևորում էր, և՛ պարտավորեցնում՝ սխալվելու իրավունք չունեինք: Մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում առանձնացնել այս ճամփորդության հետ կապված. դա այն է, որ այս հայ-վրացական կրթական կամուրջների շնորհիվ ես ձեռք բերեցի նոր ընկերներ ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում, այն էլ կրթահամալիրում, այն էլ այն ինձ լավ ծանոթ մարդկանց շարքերում:  Հուսով եմ, որ սա մեր հետագա միասնական ճամփորդությունների բարի սկիզբն էր:

image

image
image

0 մեկնաբանություն:

Post a Comment